Հայաստանի խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանին շնորհավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհրդարանում 2012թ. բյուջեի նախագծի լիագումար նիստի ավարտին ելույթ ունենալով` նա համոզմունք է հայտնել, որ Նիկոյանի օգնությամբ խորհրդարանի եւ կառավարության համագործակցությունը կխորանա:

Անդրադառնալով բյուջեի նախագծին` նա շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցած խորհրդականներին: «Մենք շնորհակալ ենք ձեզ այն ահազանգերի համար, որը ձեր ընտրողների կողմից փոխանցում եք մեզ եւ որոնք օգնում են մեզ առավել ճիշտ գնահատել ֆինանսատնտեսական իրավիճակը:  Մենք պետք է պատրաստ լինենք բավական բարդ ռեժիմով աշխատելու, քանի որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սպառնալիքները բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում են: Այդ գործընթացները չեն կարող չազդել  նաեւ ազգային առանձին տնտեսությունների վրա:  Մենք եւս պետք է հետեւենք դրանց եւ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք», – ասել է վարչապետը:

Նշենք, որ քննարկման ընթացքում մի քանի հարյուր առաջարկներ են ստացվել:  Ընդդիմադիր կուսակցությունների առաջադրած արմատական բնույթի փոփոխությունները չեն ընդունվել:  Մասնավորապես,  «Ժառանգություն» խմբակցության խորհրդականները առաջարկում էին պետական ծառայողների աշխատավարձը  30%-ով բարձրացնել: ՀՅԴ «Դաշնակցություն» խմբակցությունն  առաջարկում էր նվազագույն աշխատավարձը բարձրացնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի, այն է`  65 հազար դրամ (այսօր նվազագույն աշխատավարձը դրա կեսն է կազմում):