Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ապագա նախագահ է համարում երկրի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի որդուն` Պաատային: Այդ մասին հայտարարել է «Մեր Վրաստան» կուսակցության առաջնորդ Էլիսո Կիլաձեն` վկայակոչելով Իվանիշվիլիին մոտ կանգնած անձին, գրում է «Գրուզիա-Online»-ը:

Ըստ աղբյուրի, Իվանիշվիլին բազմիցս հանդիպել է նախկին նախագահի որդու հետ, ով ներկայումս աշխատում է UNESCO-ում եւ ապրում է Փարիզում:

Նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն «Պիրվելի» գործակալության հետ զրուjցում հրաժարվել է մեկնաբանել տվյալ տեղեկատվությունը:

Նշենք, որ Շեւարդնաձեն ավելի վաղ Իվանիշվիլիին խորհուրդ էր տվել զգույշ լինել` չկրկնելու Ժվանիայի եւ Պատարկացաշվիլիի ճակատագիրը, որոնց, իր կարծիքով, սպանել էին:

Իվանիշվիլին, ով 5 մլրդ դոլարի կարող ունի, նոր ընդդիմադիր շարժում է գրանցել եւ մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կա մի խոչընդոտ, նա զրկված է քաղաքացիությունից, եւ պատրիարք Իլյա 2-րդը կողմ է արտահայտվել, որ նրան քաղաքացիություն շնորհեն: