Ապստամբները գնդակոծել են ԱՄՆ զինված ուժերի ռազմակայանը Դեյր-էզ-Զոր նահանգի Կոնոկո նավթագազային հանքավայրի մոտ։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ հրթիռակոծությանը հաջորդել է պատասխան կրակը ռազմակայանից, այդ թվում Դեյր-էզ-Զորի արեւելյան ծայրամասին, որը գտնվում է սիրիական բանակի վերահսկողության տակ։