Հունաստանի խորհրդարանն ընդունել է 2012թ. բյուջեն` ՀՆԱ 5,4 % դեֆիցիտով, որը տնտեսական մի քանի կոշտ միջոցառումներ եւ պետական ծախսերի կրճատումներ է նախատեսում: Նոր բյուջեն Աթենքին թույլ կտա ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից ստանալ ֆինանսական օգնության երկրորդ փաթեթը` 130 մլրդ եվրո:
Նոր բյուջեն, մասնավորապես, նախատեսում է պետական ունեցվածքի մասնավորեցման ծրագիր, միասնական աշխատավարձային ցանցի ներդնում`առանց պարգեւավճարների եւ հավելավճարների, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր պետական ծառայողների տեղափոխումն աշխատանքային ռեզերվ, որտեղ նրանք մեկ տարի որոշակի աշխատավարձ կստանան`մինչեւ վարջնական ազատվելը, տեղեկացնում է Reuters-ը:
2012թ. երկիրը, ինչպես սպասվում է, երկար տարիների ընթացքում առաջին անգամ տարին կավարտի բյուջեի ՀՆԱ 1,1% ավելցուկով:
Հունաստանի տնտեսության անկումը 2012թ. ակնկալվում է ՀՆԱ 2,8%, այն դեպքում, երբ 2011թ. երկիրը կավարտի ՀՆԱ 5%-ից ավելի անկմամբ: Այդկերպ, Հունաստանում անկումը կշարունակվի չորրորդ տարին անընդմեջ: 2009թ. ՀՆԱ անկումը կազմել էր 2,3%, 2010թ.` 4,3%: Գործազրկությունը եւս ավելանում է` 15,4%-ից դարձել է 17,1%:



























