Թերթը զրուցել է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Պարոն Մինասյան, այժմ կա՞ քաղաքական իրավիճակի  փոփոխություն, որ կարծում եք, թե պիտի ներկա ԱԺ-ն անվստահություն հայտնի կառավարությանը: Նման հիմքեր տեսնո՞ւմ եք:

Նախ ակնհայտ է, որ ներկա կառավարությունը ձախողել է սոցիալ-տնտեսական ծրագիրը` 2008-2012, եւ դրա մասին Դաշնակցությունը բազմիցս բարձրացայնել է: Այս հարցապնդման էությթունը հետեւյալն է. կառավարությունը, Սահմանադրությանը համապատասխան, պետք է պատասխանատվություն կրի իր կողմից ձախողված ծրագրերի համար, իսկ Սահանադրությունը չի նախատեսում այլ տարբերակ, քա նոր կառավարության միջոցով ծրագրի փոփոխություն: Այլ կերպ ասած` եթե կառավարությունը չի գնում հրաժարականի, կամ նախագահը չի ցրում կառավարությունը, կամ կառավարությունն ինքն իր վստահության հարցը չի դնում, ստացվում է, որ կառավարության վարքագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: