Մոսկվայի իրավապահ մարմինները հայտնել են Տրոյումֆ հրապարակում չարտոնված գործողությունների 569 մասնակիցների ձերբակալման մասին: Փաստացի, պաշտոնական տվյալները գերազանցել են ընդդիմադիրների ավելի վաղ  հաղորդած թիվը: Հիշեցնենք, ընդդիմության տվյալներով` Մոսկվայում 300 մարդ էր ձերբակալվել:

«Ոստիկանության աշխատակիցները Տրիումֆ հրապարակում չարտոնված հանրահավաք անցկացնելու փորձի համար 569 մարդ են ձերբակալել: Հասարակական կարգի լուրջ խախտումներ չեն գրանցվել», – ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է իրավապահ մարմինների աղբյուրը: 

Լրագրողները եւ ականատեսները վկայում են, որ ՕՄՈՆ-ականները ցուցադրական դաժանությամբ են գործել:  Դաժան ծեծի է ենթարկվել «Կոմերսանտ»-ի լրագրող Ալեքսանդր Չերնիխը:  Լրագրողի վկայական չունեցողներին ծեծել են քացիներով: Մոսկովյան ոստիկանությունը առ այսօր նման դաժանությամբ չէր գործել, գրում է Gazeta.ru-ն: