Ղարաբաղյան հակամարտության շփման գծում միջադեպերի հետաքննության համար հանձնաժողովի ստեղծումը բարդ գործ է եւ կարող է կյանքի կոչվել մի քանի եղանակներով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոսկվայի պետհամալսարանի հետխորհրդային տարածքի հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտության տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական կանխատեսման ծառայության ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որ ներկայացրել են դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում: Նրա խոսքով, նման կառույց կարելի է ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի դրոշի ներքո կամ խաղաղարար ուժերի միջոցով:

«Առաջին դեպքում դա կավելացնի Մինսկի խմբի քաշը, քանի որ վերջին շրջանում հաճախ են լսվում քննադատական գնահատականներ նրա հասցեին: Այս տարբերակը լիովին իրականանալի է եւ կարող է օգտակար լինել հակամարտող կողմերին, նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ին»,- նկատել է Կարավաեւը:

Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղարարների տեղակայման հնարավորությանը, Կարավաեւը նշել է, թե առանձնահատկությունները հաշվի առնելով դա գործնականում անհնար է: Ոչ Երեւանում, ոչ Բաքվում դրան չեն համաձայնվի: Կա երրորդ տարբերակը` ՄԱԿ-ի հատուկ առաքելություն դիտորդական խումբ, որը կաշխատի գրեթե այնպես, ինչպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն: Դա թույլ կտա հանգել տեղեկատվության մշակման ավելի մեղ ձեւերի, այցերի Երեւան, Բաքու, Լեռնային Ղարաբաղ, տվյալների հավաքում, որը այնուհետ ի մի կբերվի»,- ասել է Կարավաեւը` ընդգծելով, որ նման ձեւաչափը եւս մեկ զգալի առավելություն ունի. «Կողմերը լրացուցիչ հնարավորություն կունենան հետաքրքրություն առաջացնել խնդրի նկատմամբ, իսկ դա քիչ չէ: Այսօր Այսօր կա միայն ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ եռակողմ հանդիպումներ, իսկ այս խումբը եւս մեկ գործիք կարող է դառնալ»:

Կարավաեւը հատուկ ընդգծել է, որ ստեղծման դեպքում տվյալ խումբը չի կարող դաժանություն ցուցաբերել իր գործողություններում: «Առ այսօր Երեւանի եւ Բաքվի վրա բաց, դաժան եւ լուրջ ճնշումչի ցուցաբերվել: Միջնորդները չեն ցանկանում ավելորդ անգամ ճնշում գործադրել, բորբոքել հասարակակն կարծիքը: Միջնորդների նպատակն է պահպանել ստատուս-քվոն, գոնե մեկ միլիմետր մոտեցնել կողմերին»,- ամփոփել է փորձագետը: