Աֆղանստանում շիաների Աշուրա տոնի օրը շիաների սրբավայրերում կազմակերպված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել սուննիների արմատական խմբավորումը, որը տեղակայված է Պակիստանում:
Ճշտված տվյալներով, Աֆղանստանում շիաների սրբավայրերում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 59-ի: Զոհերի թվում կան երեխաներ ու կանայք: Սա վերջին տարիներին Աֆղանստանում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչություններից մեկն է:
Արմատական «Թալիբան» շարժումը հայտարարել է, որ ինքն առնչություն չունի այդ ահաբեկչության հետ: Թալիբները դատապարտել են տեղի ունեցածը եւ հայտարարել, որ դա իրականացրել են «թշնամիները», հաղորդում է MIGnews-ը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 6-ին, ինքնասպան-ահաբեկիչը պայթեցրել է իրեն մզկիթի մոտ: Պայթյունի պահին մզկիթում հարյուրավոր մարդիկ են եղել, ովքեր եկել էին Աշուրա տոնին մասնակցելու: Վիրավորների թիվն անցնում է 150-ից:
ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ը ցավակցություններ են հայտնել Աֆղանստանի ղեկավարությանը:



























