Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ` դեկտեմբերի 6-ին, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ Միքայել Նազարյանը եւ ուղարկվել կադրային ռեզերվ:
NEWS.am-ի տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանը Կենտրոնի պետ է նշանակել Արմեն Ղուկասյանին: Ի դեպ վերջինս մի քանի ամիս առաջ նշանակվել էր ոստիկանության կրթահամալիրի տնօրենի տեղակալ:



























