Պերուի նախագահ Օլյանտա Ումալայի թիկնազորի պետը ազատվել է աշխատանքից նախագահական ավտոմեքենաները սպասարկող ավտոպարկից բենզինի գողության համար:

Գնդապետ Բելերմինո Վասկեսը մեղավոր է ճանաչվել նախագահին սպասարկող 38 ավտոմեքենաների համար նախատեսված բենզինը պարբերաբար գողանալու մեջ: Քննությունը ցույց է տվել, որ գնդապետն ու իր ենթականերից մի քանիսը կեղծել են չափիչների տվյալները, իսկ ավելցուկը լցրել իրենց մեքենաների մեջ:

Նրանց մեղքը հաստատվել է շնորհիվ տեսախցիկների: Ընդամենը հաջողվել է գողանալ մոտ 3,8 հազար գալլոն բենզին:

Վասկեսի հետ պաշտոնանկ են արվել Պերուի նախագահի ավտոշարասյան ղեկավարն ու վարչությունների մեկի պետը: