4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հարավային Ավստրալիայի նահանգում՝ մայրցամաքի հարավում։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական երկրաբանական բյուրոն։
Երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 10։00-ին։ Դա տեղի է ունեցել Կուբեր Պեդի քաղաքից 100 կմ հեռավորության վրա, որտեղ ապրում է մոտ 1,5 հազար մարդ։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան գյուղում, որը նաև նահանգի զբոսաշրջային կենտրոններից մեկն է։




























