Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարության քաղաքական բաժնի ղեկավար Հելգա Շմիդտը անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջընթացի բացակայության առիթով:
«Ղարաբաղում իրավիճակի հետագա լարումը կարող է դրամատիկ հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Ուստի Եվրամիությունն ակտիվացնում է իր ներկայությունը եւ աջակցություն հայտնում Մինսկի խմբի աշխատանքին»,-հայտարարել է նա, հանդես գալով Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Այս մասին Վիլնյուսից հայտնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը:
Հելգա Շմիդտը նաեւ ընդգծել է Վրաստանում ԵՄ դիտորդների առկայության կարեւորությունը։




























