Աֆղանստանում հերթական պայթյունն է որոտացել, որը խլել է 19 մարդու, այդ թվում 5 երեխաների կյանք:
Երկրի հարավում գտնվող Գիլմենդի շրջանում քաղաքացիական անձանց տեղափոխող բեռնատարը ականի վրա պայթել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրում սա արդեն երրորդ պայթյունն է Աֆղանստանում: Դեկտեմբերի 6-ին շիաների Աշուրա տոնի օրը պայթյուն է որոտացել մզկիթում, որի հետեւանքով մահացել է 59 մարդ:



























