Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացի նախկին նախագահ Հալուք Ուլուսոյը, նրա որդին եւ Մամուլում գովազդի հարցերով խորհրդի նախագահ Մեհմեդ Աթալայը 5-րդ հարկում վերելակ են նստել, որը վայր է ընկել ներքեւ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մամուլում գովազդի հարցերով խորհրդի շենքում։ Նշվում է, որ վերելակն անսարք է եղել, որը 3-րդ հարկին հասնելուց հետո ներքեւ է գահավիժել եւ հարվածել բետոնին։
Վերելակում գտնվող անձինք տարբեր կոտրվածքներով անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։



























