Լոս Անջելեսում դաշնային դատարանն անցած տարի երկու առանձին հայց էր ստացել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության  եւ նրա երկու բանկերի, որոնցով պահանջվում է փոխհատուցել 1915թ. Ցեղասպանությունց հետո հայերից բռնագրավված ունեցվածքը, գրում է  «Asbarez»-ը:

Առաջինը կոլեկտիվ հայց է, որով Ցեղասպանության ժամանակ տեղահանված եւ կոտորածի ենթարկված հայերի գույքի միջոցով անազնիվ կերպով հարստանալու համար Թուրքիայի Հանրապետությունից, «T.C. Ziraat Bankasi»-ից եւ Թուրքիայի կենտրոնական բանկից պահանջվում է մինչեւ մեկ մլրդ դոլար:

Երկրորդ հայցը, որը ներկայացրել էին երեք ամերիկահայեր, նպատակ ունի ստանալ 64 մլն դոլոր` մասնավորապես  Ադանայում հայերի ունեցվածքի բռնագրվման համար:

Երբ այդ հայցերը ներկայացվեցին, թուրքական կառավարությունը եւ երկու բանկերը հայտարարեցին, թե  ամերիկյան դատարաններն իրավունք չունեն դատելու այլ կառավարությունների գործունեությունը: Հայցերն արգելափակելու համար թուրքական սուբյեկտները հրաժարվեցին ստանալ իրավական փաստաթղթերը, ինչը առաջին քայլն է համարվում դատական հայցի ներկայացման համար:

Սակայն փաստաթղթերի` դժկամությամբ ընդունումից հետո, Թուրքիան հրաժարվեց ներկայանալ ԱՄՆ դաշնային դատարան` չնայած ԱՄՆ պետքարտուղարության զգուշացման, թե դա կարող է հեռակա որոշում կայացնելու հանգեցնել: Վախենալով նման հեռանկարից` թուրքական բանկերը ներկայացան դատարան եւ  հանդես եկան հայցերը մերժելու միջնորդությամբ:

Բանկերի իրավաբանները վրդովված առաջարկություն էին ներկայացրել այն մասին, որ ուսումնասիրվեն Հայոց ցեղասպանության զոհերի կտակները` բռնագրավված գույքի օրինական ժառանգորդներին հայտնաբերելու համար: Նման կտակների բացակայության պարագայում, փաստաբաններն առաջարկել են հետազոտել համապատասխան օրենքները` որոշելու համար, թե ով իրավունք ունի գույքի նկատմամբ:

Հայ հայցվորների փաստաբաններն իրենց հերթին վիճարկել են թուրքական առարկությունները եւ դատարանին խնդրել մերժել թուրքական կողմի միջնորդությունը: Նրանք մասնավորապես նշել են,  որ գործը կենտրոնանում է բացառապես հավատարմագրային կառավարման տակ գտնվող գույքի վաճառքից կամ վարձակալությունից ստացված անարդար գումարների վերդարձման վրա:

Գործի լսումները նշանակվել են դեկտեմբերի 19-ին, դաշնային դատարնում` որոշելու թուրքական բանկերի միջնորդության հիմնավորվածությունը: Եթե դատարանը մերժի թուրքական միջոնորդությունը եւ հայկական հայցերը դատաքննության արդյունքում բավարարվեն, դատարանը կարող է վճիռ կայացնել  թուրքական երկու բանկերի ակտիվների վրա կալանք դնելու մասին, եւ գումարները  կփոխանցվեն ունեզրկված հայերի ժառանգներին` որպես արդարացի փոխհատուցում: