Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Վորլդ Վիժն» Բրյուսելի և ԵՄ հետ կապերի տնօրեն Սեսիլ Պիշոնի հետ։

ՄԻՊ–ից NEWS.am—ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների արդյունավետ երաշխավորման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը խոսել է երեխաների իրավունքների ապահովման ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրացվող մեթոդների, այդ թվում ՄԻՊ–ին առընթեր երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի մասին: 

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգի առաջնահերթ ոլորտներից է և չի կարող դիտարկվել որպես երկրորդական ուղղություն:

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու հետագա համագործակցության զարգացումը։