Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մեծ առաջնորդի տպավորություն է թողնում․ նա տպավորիչ հաջողությունների է հասել Չինաստանի զարգացման գործում, Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV) տված հարցազրույցում հայտարարել է «Tesla» ընկերության ղեկավար Իլոն Մասկը։

«Նա (Սի Ծինփինը) մեծ առաջնորդի տպավորություն է թողնում։ Նրա իշխանության օրոք Չինաստանը հասել է հսկայական բարգավաճման․ ես դա տեսել եմ սեփական աչքերով»,- ասել է Իլոն Մասկը։

Նրա խոսքով՝ Չինաստան այցելելիս կարելի է ամեն տարի ականատես լինել մասշտաբային փոփոխությունների․ նոր շենքեր, առաջատար ենթակառուցվածքներ, իսկ փողոցներում քայլելիս հեշտ է նկատել, թե որքան զգալիորեն է աճել Չինաստանի քաղաքացիների բարեկեցությունը։

«Նա (Սի Ծինփինը) ունի ակնառու կարողություններ և տպավորիչ ձեռքբերումներ»,- հավելել է «Tesla»-ի ղեկավարը։

Չինաստանի ԱԳՆ-ն երկուշաբթի օրը հայտնել է, որ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը սեպտեմբերի 23-ից 25-ը պետական այցով կայցելի ԱՄՆ։