Առնվազն չորս հրթիռ է ընկել ԱՄՆ զինված ուժերի ռազմակայանի վրա Կոնոկո նավթագազային հանքավայրի մոտ (Դեյր-էզ-Զոր)։ Այս մասին տեղեկացրել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա աղբյուրի տեղեկացմամբ՝ հրթիռային գրոհի ժամանակ արձակվել է վեց արկ։ Դրանց հիմնական նպատակը օբյեկտի տարածքում գործող ռազմական ռադարն էր։

Հեռուստաալիքի զրուցակիցն ավելացրել է, որ ԱՄՆ բանակն ի պատասխան գնդակոծել է մերձակա յոթ գյուղերը, որոնք վերահսկում է սիրիական զորքը։