Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իմոն Գիլմորը նշել է ԵԱՀԿ 2012թ. գործունեության երեք գերակա ուղությունները։ Նշենք, որ 2012թ. ԵԱՀԿ-ում նախագահող երկիր կլինի Իռլանդիան։

Ինչպես Վիլնյուսից տեղեկացնում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը, հաջորդ տարվա ԵԱՀԿ երեք գերակա ուղղություններն են լինելու Իռլանդիայի ունեցած փորձի հիման վրա, հակամարտությունների կարգավորումը, որի կապակցությամբ նախագահող երկիրը նախատեսում է հաջորդ տարվա ապրիլին Դուբլինում խորհրդակցություն հրավիրել։ Մյուս երկու ուղղություններն են լինելու կոռուպցիայի դեմ պայքարն ու խոսքի եւ մամուլի ազատության պաշտպանությունը։

Գիլմորը տեղեկացրել է, որ Իռլանդիայի համար կaրեւոր ուղղությունները ամբողջությամբ կներկայացնի հունվարի 12-ին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում։

ԵԱՀԿ գործող նախագահությունը ստանձող երկրի արտգործնախարարը նաեւ շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ դեռեւս գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնյուս Աժուբալիսին՝ նշելով, որ Լիտվայի նախագահության օրոք կարեւոր ձեռբերումներից է Մերձդնեստրյան հակամարտության լուծման խաղաղ բանակցությունների վերսկսումը։

Գիլմորը ընդգծել է, որ Իռլանդիան ավելացնելու է ձեռբերված ներուժը։