«Ոչ»,- այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին:

Պատասխանելով հարցին խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության համատեքստում, կառավարության ղեկավարը բացառել է նման հավանականությունը:

«Ձեր երեւակայությունը սահմաններ չի ճանաչում»,- հումորով էլ վարչապետը պատասխանել է հարցին, թե արդյոք ԱԺ նոր նախագահ Սամվել Նիկոյանը կառավարությանը լոբբինգն է անելու խորհրդարանում` հաշվի առնելով գործադիր իշխանությանը քաղաքական աջակցություն հայտնելու մասին նրա հայտարարությունը:

Ըստ վարչապետի, կառավարության եւ Ազգային Ժողովի համագործակցությունը արդյունավետ է: