Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցությունը իր նախընտրական կուսակցական ցուցակը քննարկելու է Ամանորից հետո: Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային Ժողովում լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը եւս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
Հարցին, հնարավոր է, որ ցանկում լինի իր, կամ նախագահ Սերժ Սարգսյանի անունը, վարչապետը պատասխանել է, թե տվյալ հարցը դեռ չի քննարկվել եւ քննարկվելու է կուսակցության խորհրդի կողմից:
Հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կայանալու են եկող տարվա մայիսին:



























