Հայաստանը 2023 թվականին գինու խցանների արտահանումն ավելացրել է 15,7%-ով՝ հասցնելով 1,041,000 դոլարի։ World's Top Exports պորտալի տվյալներով՝ Հայաստանը ցուցակում զբաղեցրել է 34-րդ տեղը։ Գինու խցանների միջազգային վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 2,23 միլիարդ դոլար:
Աշխարհում խցան վաճառողերեք խոշորագույն երկրներն են Պորտուգալիան, Իսպանիան և Ֆրանսիան։ Այս երեք առաջատար մատակարարները միասին կազմել են արտահանման ընդհանուր արժեքի 83,8%-ը:
Ռուսաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը (805 հազար դոլար, 41,3%),
Վրաստան – 44-րդ տեղ (389 հազար դոլար, +18,2%),
Թուրքիա – 16-րդ տեղ (8 միլիոն 369 հազար դոլար, +51,2%)



























