Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը չի հաջողվի նոր խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ստանալ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրությունների նախնական արդյունքներով, հայտնում է «Новости-Грузия»-ն։

Այս պահին մանդատները բաշխվում են հետեւյալ կերպ (Արդյունքները հիմնված են ընտրատեղամասերի 72%-ի տվյալների վրա). 

 «Վրացական երազանք»՝ 53%, 88 մանդատ;

 «Փոփոխությունների կոալիցիա – Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա»՝ 11,2%, 19 մանդատ;

 «Միասնություն» («Ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 9,8%, 16 մանդատ;

 «Ուժեղ Վրաստան» («Լելո», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») - 9%, 14 մանդատ;

 «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 8,2%, 13 մանդատ։ 

Սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 113 պատգամավոր։ «Վրացական երազանքը» հույս ուներ հենց այդպիսի աջակցության վրա։ Իշխանության մեջ գտնվող կուսակցության հիմնական նախընտրական խոստումները ենթադրում էին երկրի հիմնական օրենքի փոփոխություն՝ ընդդիմությանը հակասահմանադրական ճանաչել, եկեղեցու հատուկ կարգավիճակի ապահովում, ցանկացած գործողությունների արգելում, որոնք կարող են դիտվել որպես ԼԳԲՏ քարոզչություն և այլն։

Ավելին, «Վրացական երազանք»-ի օգտին 88 ձայնը չի բավականացնի անգամ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմփիչմենթի ենթարկելու համար։ Դրա համար անհրաժեշտ է մանդատների երկու երրորդը, այսինքն՝ 100 մանդատ։