Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` վերջին շրջանում բավականին լարված հագեվիճակում է գործարար, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակությունը ավելի շուտ ճանաչում է մականունով` «Քլոս»: «Ջերմուկ» հանքային ջրերի սեփականատերը, որն ԱԺ պատգամավոր էր դարձել հենց Ջերմուկի տարածաշրջանից, ասում են, կորցրել է վստահությունը ոչ միայն ընտրողների շրջանակներում, այլ նաեւ այն մարդկանց, որոնք սատարել են Աշոտ Արսենյանին: Խոսքը մեծամասնական պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող Ջերմուկի հարակից գյուղերի գյուղապետերի մասին է: Համառորեն չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանի՝

«անցանկալի պատգամավորների» ցուցակում «Քլոսը» վերջիններից չէ։ Իսկ սա նշանակում է, որ Արսենյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալու շանսերն, ըստ էության, գրոյի սահմանագծին են մոտենում։ Թե ում է փորձելու այս տարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ն, դեռեւս որոշված չէ»,-գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: