Հոկտեմբերի 9-ին 86 տարեկան հասակում մահացել հնդիկ գործարար և ներդրող Ռաթան Թաթան եղբորն ու քույրերին թողել է մոտ 118 միլիոն դոլար գնահատվող իր կարողության միայն մի մասը։ Ձեռնարկատերը զգալի միջոցներ է կտակել գերմանական հովվաշուն Տիտոյին, իր նախկին սպասավոր Կոնար Սուբբիահին և խոհարար Ռաջան Շոուին։ Տիտոյին հատկացված գումարի մասին չի հաղորդվում, գրում է The Times պարբերականը։
Կտակում նշվում է, որ Տիտոն «անսահման խնամքի» կարիք ունի։ Ձեռնարկատերը հայտնի էր շների հանդեպ իր սիրով, և միշտ մի քանի շուն է պահել։ Ռաթան Թաթան ամուսնացած չէր և երեխաներ չուներ։
Մեծ Բրիտանիայից՝ նախկին գաղութատիրական տերությունից, հեղինակավոր ապրանքանիշեր գնած մագնատն անձամբ էր խնամում ընտանի կենդանիներին։ 2018 թվականին իր շներից մեկի ծանր հիվանդության պատճառով նա հրաժարվել էր մեկնել Լոնդոն՝ արքայազն Չարլզի՝ ներկայիս թագավոր Կարոս Երրորդի խնդրանքով՝ բարեգործության մրցանակաշխությանը ներկայանալու և մրցանակը ստանալու համար։ Արքայազն Չարլզն՝ իմանալով Թաթայի հրաժարվելու պատճառը, ասել է. «Ահա թե ինչու տղամարդ է Թաթան: Ահա թե ինչու՝ Թաթան հենց այն է, ինչպիսին որ է»:
Ըստ Ռաթան Թաթայի ընկեր Սուհել Սեթհիի, Թաթայի կտակը մերձավոր շրջապատի մարդկանց համար անակնկալ չի եղել: «Այս փաստաթուղթը հարստության մասին հայտարարություն չէ, այլ երախտագիտության ժեստ՝ ուրախության և հոգատարության համար», որոնք նա ստանում էր իր ընտանի կենդանիներից և երկու օգնականներից:
Tata Group ընկերությունը ստեղծվել է 1868 թվականին։ Կորպորացիան գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, նյութերի և քիմիական նյութերի արտադրության ոլորտում:





























