Մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիան (NRF) ակնկալում է, որ ամերիկացիներն այս տարի Հելոուինի համար կծախսեն 11,6 միլիարդ դոլար՝ 2023 թվականին ԱՄՆ բնակիչների՝ տոնի համար ծախսած ռեկորդային 12,2 միլիարդ դոլարից հետո, գրում է Morning Brew պարբերականը:
Տոնը, որը ժամանակին հիմնականում տարածված էր երեխաների շրջանում, ներկայում այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ խանութները, հետևելով բարձր պահանջարկին և հանրության իրարանցմանը, զգալիորեն ընդլայնել են Հելոուինի թեմայով ապրանքների տեսականին և դեռ ամռանը ներկայացրել Հելոուինին առնչվող ապրանքներ, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Տոնակատարության ժողովրդականության պայմաններում Spirit Halloween pop-up խանութների ցանցն այս սեզոնում ռեկորդային թվով՝ 1525 խանութ է բացել, իսկ տնային ապրանքների Home Depot խանութների ցանցը Հելոուինի «մասնագիտացած» ապրանքների, մասնավորապես՝ դեռ 2020 թվականին ներկայացված 3,6 մետր բարձրությամբ Skelly դեկորատիվ կմախքի շնորհիվ, որն ամերիկացիները տեղադրում են իրենց տների դիմացի սիզամարգերի վրա, ավելի մեծ թվով հաճախորդներ է ընդունում:





























