ԱՄՆ-ում ենթադրում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կամ բոլորովին հեռացել է իրականությունից, կամ խելագարվել է: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները` մեկնաբանելով Ասադի`АВС հեռուստաալիքին տված հարցազրույցը:
Հարցազրույցում սիրիական առաջնորդն ասել է, որ երբեք ցուցարարների վրա կրակելու հրահանգ չի տվել, իսկ անկարգությունների ընթացքում զոհվածների մեծամասնությունը իշխանությունների կողմնակիցներ են, ոչ թե ընդդիմադիրներ: Նա նշել է, որ «միայն խելագարն է ընդունակ կրակել սեփական ժողովրդի վրա»:
Ամերիկյան ներկայացուցիչը կրկին հնչեցրել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը. ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրած նախագահ Ասադը կորցրել է լեգիտիմությունը եւ պետք է հրաժարվի պաշտոնից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:




























