ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստի նախօրեին սպառնացել է Դաշինքին, եթե համաձայնության չհանգեն ՀՀՊ հարցում:

«Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նա նշել է, թե ՆԱՏՕ-ի անդամները կրկնում են, թե հակահրթիռային պաշտպանությունը կարեւոր է, բայց հարաբերությունների միակ բաղադրիչը չէ, իսկ Ռուսաստանը համագործակցության բոլոր ասպեկտները շաղկապում է: «Եթե համաձայնություն լինի ՀՀՊ հարցում, կլինի նաեւ մնացյալը»,- ասել է Ռոգոզինը` հակառակ դեպքում ռուսերեն անպարկեշտ արտահայտություն անելով:

Նշենք, որ այսօր Բրյուսելում կայանալու է Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստը նախարարների մակարդակով: Խոսակցությունը լարված է լինելու, քանի որ կողմերին այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել համատեղ հայտարարությունն ու 2012թ աշխատանքային ծրագիրը: ՆԱՏՕ-ն պնդում է, որ ՀՀՊ հարցում հակասությունները չպետք է խանգարեն այլ ոլորտներում համագործակցությանը: