ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը ընդդիմության նախորդ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ին արված համագործակցության առաջարկը քաղաքագիտական վելուծություն է համարում, կամ «եթե կուզեք` վարկած»:
Այս մասին նա ասել է այսօր` դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, երբ մամուլը, փորձագետները, շատ գործիչներ փորձում են քաղաքագիտական վերլուծությունը կիրառել պրակտիկայում, հարցեր են ծագում:
«Այստեղ մի հարց կա՝ արդյոք ԲՀԿ-ն ի վիճակի՞ է ձերբազատվել Քոչարյանի ազդեցությունից, մի սուբյեկտի, որն ավելի մեծ վնաս է տվել, քան երիտթուրքերը, ի վիճակի՞ է արդյոք դառնալ ընդդիմություն, այն էլ ամատական: Մեկ այլ հարց՝ պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն տալ 2008 թվականի ընտրությունների քաղաքական գնահատականը, պատրա՞ստ է արդյոք դավանել այն արժեքային համակարգը, որ դավանում են Կոնգրեսն ու նրան մաս կազմող ուժերը: Եւ վերջապես արդյոք պատրա՞ստ է ԲՀԿ-ն դուրս գալ կոալիցիայից»,- ասաց Շահնազարյանն ու հավելեց. «Ես մեծ կասկածներ ունեմ, որ ԲՀԿ-ն ի վիճակի է լուծել այդ խնդիրները, տալ մարտի 1-ի գնահատականը»:
Ընդդիմադիր գործիչը նաեւ հայտարարեց, որ կոալիցիոն ուժերն ինքնուրույն լինել չեն կարող եւ դավանում են նույն քրեաօլիգախիկ արժեքային համակարգը, ինչ` ՀՀԿ-ն:




























