Վրացի ուսանողները ցույց են անցկացնում Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ՝ դրանով իսկ բողոքելով հոկտեմբերի 26-ին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ընտրությունների արդյունքների դեմ։
Նրանք երթով շարժվեցին հասան Ռուսթավելի պողոտա, որտեղ հոկտեմբերի 28-ին ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրությունները լեգիտիմ չի ճանաչում և պահանջեց վերաքվեարկություն, հաղորդում է Эхо Кавказа-ն։
Ուսանողները ցույցի էին եկել Վրաստանի և ԵՄ դրոշներով։
Նրանց ձեռքերում պաստառներ են հաղորդագրություններով, որոնք ընդգծում են, որ Վրաստանի երիտասարդությունն ընտրում է Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը, եվրոպական ուղին և ոչ թե վերադարձը խորհրդային անցյալին, հայտնում է SOVA-ն։
Լրագրողների հետ զրույցում նրանք ընդգծում են, որ չեն հաշտվելու իրականության այն պատկերի հետ, որն իրենց հրավիրում է ընդունել «Վրացական երազանք» կուսակցությունը։ Նրանք ընդգծում են, որ իշխանություններն իրենց զրկում են ազատությունից, ժողովրդավարությունից, ընտրելու իրավունքից։
«Մենք ուզում ենք ապրել եվրոպական քաղաքակրթության մեջ։ Պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ հաղթում է ազատ, միացյալ, անկախ Վրաստանը։
Երիտասարդները չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, չնայած այն հանգամանքին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պնդում է, որ հաղթանակը տարել է «Վրացական երազանքը», որն ընդունել է «ռուսական օրենքը» (օտարերկրյա գործակալների մասին), և ոչ թե ընդդիմադիր կոալիցիաները, որոնք Վրաստանին խոստանում են շարունակել ճանապարհը դեպի ԵՄ։



























