Թուրքիայի Բինգյոլ նահանգի լեռնային հատվածներում որոնողական գործողություններ իրականացնող թուրք զինվորականները դեմ առ դեմ դուրս են եկել PKK-ի զինյալների հետ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ զինվորականները կոչ են արել քուրդ զինյալներին հանձնվել, սակայն հայտնվել են կրակահերթի տակ։ Բախման ընթացքում 1 քուրդ զինյալ սպանվել է, 7-ը՝ ձերբակալվել։
Բախման վայր են մեկնել լրացուցիչ ստորաբաժանումներ։




























