Ֆրանսիայի Ազգային ժողովի Սահմանադրական օրենքների, օրենսդրության եւ հանրապետության ընդհանուր կառավարման հարցերով հանձնաժողովը, դեկտեմբերի 7-ի առավոտյան ընդունել է Վալերի Բուայեի եւ նրա գործընկերների ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է ռասիզմի դեմ պայքարում եւ Հայոց ցեղասպանության գոյությունը կասկածի տակ դնելու համար պատժի մասին հանրության փոփոխության իրավունքին:

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԺ պաշտոնական կայքը, Հանձնաժողովի կողմից մշակված տեքստը նախատեսում է պատիժ սահմանել օրենքով ընդունված ցեղասպանությունները կասկածի տակ դնողներին:

Ըստ այդմ, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներին սպառնում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել է 2001-ի հունվարի 29-ին: