Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը դեկտեմբերի 7-ին իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: NEWS.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի` հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում: