Այսօր Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարթվել է այն լավածությունը, որ կար մի քանի ամիս առաջ: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը, հավելելով, որ դրանում դրական է եղել երկու իշխանությունների գործունեությունը, նաեւ կարեւոր գործ է արել ՀԱԿ-ը:
Անդրադառնալով Վրաստանում հայկական եկեղեցիների խնդրին, նա նշեց. «Հայաստանի եւ Վրաստանի եկեղեցիները պետք է հասկանան, որ երբեմն շատ են խառնվում պետության գործերին»:
Ընդդիմադիր գործչի խոսքով, Հայաստանի համար շատ կարեւոր է Մոզդոկ-Թբիլիսի գազամուղի հարցը, որը Վրաստանը չպետք է վաճառի ադրբեջանցիներին:
Հայ-վրացական խնդիրների շարքում նա հիշատակեց նաեւ սահմանի դեմարկացիայի հարցը, հավելելով, որ դրանից հետո պետք է շենգենյան պայմանագրի նման մի փաստաթուղթ ստորագրել:
«Մենք շատ ենք կարեւորում Վրաստանի հետ մեր հարաբերությունները: Դրանք ռազմավարական են»,- ամփոփեց նա:




























