Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին` ՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 2011 թվականի դեկտեմբերի 4-ի ընտրություններում Ձեր գլխավորած կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Իր գոյության տարիների ընթացքում «Եդինայա Ռոսիա»-ն ապացուցել է, որ քաղաքական հզոր ներուժով կուսակցություն է, որը կարող է իր հետեւից տանել հասարակության մեծ զանգվածների եւ պատասխանատու լինել պետության ապագայի համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել այն հատուկ համագործակցությունը, որ առկա է մեր երկու պետությունների առաջատար քաղաքական ուժերի՝ «Եդինայա Ռոսիա»-ի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության միջեւ»: