Թուրքիայի հարավ-արեւելյան Վան քաղաքի զինվորական հիվանդանոցում դեկտեմբերի 8-ի կսեօրին հրդեհ է բռնկվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ զինվորական հիվանդանոցում բռնկված հրդեհը կարող է ծագած լինել էլեկտրականության հետ կապված խնդիրներից։

Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետեւանքով զոհեր չկան։

Հիվանդանոցում գտնվող հիվանդներին տեղափոխել են հարեւանությամբ գտնվող այգի։ Դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ եւ հրշեջ ջոկատներ։