Մոսկվայում անհայտ տղամարդը վիրավորել է մի քանի անցորդի` դանակով հարձակվելով նրանց վրա:

Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահ մարմինները հայտնում են, որ հանցագործին արդեն բռնել են: Լրատվամիջոցները ներկայացնում են տուժածների վերաբերյալ հակասող թվեր: Այսպես, ՌԻԱ Նովոստիի տվյալներով, վիրավորվել է 4 մարդ, իսկ «Ինտերֆաքսի» տվյալներով` տուժածների թիվը կարող է հասնել յոթի: Իսկ Life News-ի տվյալներով` վիրավորվել է 5 անցորդ, գրում է Lenta.ru-ն:

Հանցագործի նման պահվածքի պատճառները դեռեւս պարզ չեն: Նախնական տվյալներով` նա հարձակվել է առաջին պատահած անցորդների վրա, այս իսկ պատճառով առավել հավանական է թվում հոգեկան խանգարման վարկածը: