Ղարաբաղի հարցը պետք է լուծում ստանա միջազգային իրավունքի սկզբունքների, ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս մասին դեկտեմբերի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը` պատասխանելով ղարաբաղյան խնդրի վերաբերյալ Լիբանանի դիրքորոշման մասին հարցին:
Սուլեյմանը նաեւ նշել է, որ այստեղ Լիբանանի դիրքորոշումն անփոփոխ է. «Ադրբեջանն այդ հարցը փորձել է քննարկել Իսլամական կոնֆերանսի ընթացքում, բայց մենք այդ եւ նմանատիպ այլ կազմակերպություններում միշտ դեմ ենք եղել Հայաստանին դատապարտող որոշումների ընդունմանը»:
Սուլեյմանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ գերտերությունները պետք է ամեն ջանք գործադրեն ղարաբաղյան հարցի կարգավորման համար, որպեսզի խաղաղություն տիրի:




























