Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Լիբանան: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 9-ին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես շնորհակալություն հայտնեցի նաեւ պարոն նախագահին՝ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն հրավիրելու համար: Բնականաբար, ես այդ այցը հաճույքով կկատարեմ»,-ասաց Սարգսյանը:
Նշենք, որ այս պահի դրությամբ դեռ հայտնի չէ Հայաստանի նախագահի` Լիբանան կայանալիք այցի ժամկետը:




























