Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը:

Այդ մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: