Մոսկվայում, դանակով զինված մոլագարի անցորդների վրա հարձակումների արդյունքում, Ճշտված տվյալներով, մեկ մարդ սպանվել է, 10 մարդ` վիրավորվել: Այս տվյալներն է մեջբերում «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ երեխան, որի աչքի առաջ դանակով հարվածել են մորը, հոգեկան խանգարում է ստացել:

Ձերբակալվածը մերձմոսկվայի բնակիչ է: Տղամարդը տեղափոխվել է ՆԳՆ բաժին, որտեղ ոստիկանները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: Պարզվել է, որ հաշվառված է հոգեկան նյարդաբանական դիսպանսերում: