Այս մասին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ հանդիպում է անցկացնում Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի նախագահի թեկնածու Մեսրոպ Մեսրոպյանի հետ:

Ավելի վաղ ՔՊ վարչությունը հավանականություն էր տվել Մեսրոպյանի թեկնածությանը:

Կառավարությունում նրա թեկնածությունն առաջադրելու ժամանակ նա խոստացավ, որ նշանակվելու դեպքում առաջնահերթության կարգով կփորձի խոր աուդիտ կանցկացնի վերջին 10 տարում կատարված ներդրումներն ու դրանց արդյունավետությունը գնահատելու համար։

Մեսրոպ Մեսրոպյանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ է եղել իսկ պատերազմից հետո նշանակվել է Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։

Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է:

Հիշեցնենք, որ 2019 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Գարեգին Բաղրամյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել դեռ հոկտեմբերի 10-ին։