Նիդեռլանդների կառավարությունը 4,5 միլիոն եվրո կհատկացնի երկրում հակասեմականության դեմ պայքարելու համար՝ անցյալ շաբաթ Ամստերդամում իսրայելցիների վրա հարձակումից հետո։ Դրա մասին հայտնում է Trouw պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ այդ միջոցներից 2,2 միլիոն եվրոն ուղղվելու է հրեական հաստատությունների, դրանց թվում՝ դպրոցների պաշտպանությանը։ Ըստ Նիդեռլանդների արդարադատության նախարար Դեյվիդ վան Վիլի՝ այս միջոցառումները կկազմեն հակասեմիտիզմի դեմ պայքարի իշխանությունների՝ ներկայում մշակվող համապարփակ ռազմավարության մի մասը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարարության ղեկավարը, թագավորության մայրաքաղաքում իսրայելցիների վրա հարձակումը վկայում է նման ռազմավարության գոյության «հրատապ անհրաժեշտության» մասին։ «Մտադիր ենք լրջորեն վերաբերվել դրան»,- ընդգծել է նա։