Վաչապետ Նիկոլ Փաշինյանի ազատած պաշտոնյաներին խղճալ պետք չէ։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, նոյեմբերի 18-ին ասել է  «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեծ հաշվով նրանք իրենցից ոչինչ չէին ներկայացնում։ «Այդ պաշտոնյաների մեջ չկա ոչ մի ազատ, անկախ մարդ, որը կարող էր ասել ինչ-որ բան, որը կհակասեր Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին եւ կարծիքին։ Փողոցում նման պաշտոնյաները լիքն են։ Այն, որ մեր պետությունը հայտնվել է նման վիճակում, նաեւ նրանց գործունեության հետեւանքն է։ Եվ դա ակնհայտ է»,- ասել է Վարդանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարականներ են տվել։