Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք մենք կարող էինք բանավիճել, քննարկումներ անցկացնել եւ դրա շնորհիվ գտնել ճիշտ որոշումներ։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցի ժամանակ, նոյեմբերի 18-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ համեմատելով Ռոբերտ Քոչարյանին եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրա խոսքով՝ ներկա պաշտոնյաներից ոչ մեկը չի կարող առարկել Փաշինյանին։
Ի պատասխան՝ լրագրողները հետաքրքրվել են, թե կարող է արդյոք նա նշել երեք սխալ, որոնք թույլ է տվել Քոչարյանը։ Վարդանյանը խուսափել է պատասխանից։ «Համեմատությունն այստեղ տեղին չէ։ Սա (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) երկու ոտքից է կաղ։ Փորձել Նիկոլ Փաշինյանին համեմատել Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նշանակում է աշխատել civic.am-ում»,- ասել է պատգամավորը՝ պատասխանելով վերոնշյալ պարբերականի լրագրողի հարցին։





























