Նոյեմբերի 19-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը վերջին անգամ Հայաստան էր ժամանել 1 տարի առաջ: