ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հռոմի Սանտա Մարիա ին Տրաստևերե բազիլիկայում ներկա է գտնվել պատերազմում զոհվածների և խաղաղության համար մատուցվող Սուրբ պատարագին:
Պատարագին մասնակցել է նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը: Ամենայն հավանականությամբ, պատարագը վերաբերել է հենց ռուս-ուկրաինական պատերազմի զոհերին:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Աննա Հակոբյանը Հռոմում այցելել է Օսպեդալե Պեդիատրիկո Բամբինո Ջեզու մանկական հիվանդանոց, որը տրամադրում է բուժում և վերականգնում ուկրաինացի երեխաներին։
Ռազմական գործողություններից ի վեր բուժման համար այս հիվանդանոցն ընդունել է 658 ուկրաինացի երեխաների:
Նշենք, որ վերջին օրերին Հակոբյանը գտնվում է Իտալիայում:



























