Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: 

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։ 

Սթիվեն Նիքսը վերահաստատել է Ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։