Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ բրիտանական և ֆրանսիական իշխանությունները «վճարելու են» Ուկրաինային Ռուսաստանի տարածքում հրթիռային հարվածներ հասցնելու հարցում օգնություն ցուցաբերելու համար։
Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Փարիզը և Լոնդոնը որոշել են օգնել Կիևին՝ օգտագործելով բարձր ճշգրտության հրթիռներ։ «Նրանք կվճարեն դրա համար»,- ասել է դիվանագետը։
Ուլյանովի խոսքով՝ այն, ինչ արեց ԱՄՆ-ը, շատ վտանգավոր էր։ Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ով էլ կայացրել է հարվածներ հասցնելու որոշումը, քաջատեղյակ է դրա բացասական հետեւանքների մասին, հայտնում է Москвоский комсомолец-ը։




























