2009 թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի տարածքում արձանագրվել է դրամանենգության 280 դեպք (2008 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 59 դեպք): Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դրամանենգության 218 դեպքերը գրանցվել են Երեւանում:
Դրամանենգության դեպքերով հայտնաբերվել է տարբեր արժողության 193 կեղծ թղթադրամ (485 հազար դրամ ընդհանուր գումարով) եւ տարբեր արժողությամբ 875 կեղծ մետաղադրամ (304 հազար 700 դրամ ընդհանուր գումարով):
Կեղծված փողերի գերակշիռ մասը հազար դրամ արժողությամբ թղթադրամներ եւ 500 կամ 200 արժողությամբ մետաղադրամներ են: Հայտնաբերված կեղծ թղթադրամները հիմնականում պատրաստվել են համակարգչային գունավոր շիթային տպիչով, իսկ մետաղադրամները՝ դրոշմման եղանակով:



























